Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը

09.06.2020
Ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը

2020թ․ առաջին եռամսյակում ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը

Մասնավորապես բանկերի հաճախորդների թիվն աճել է` 62 848-ով կամ 2.1%-ով։

  • Ֆիզ. անձինք` 61 831-ով կամ 2.1%-ով
  • Իրավ. անձինք՝ 1 017-ով կամ 1%-ով։

Ի դեպ նշենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։

 

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 153 258-ով կամ 2.6%-ով ավելացել են նաև հաճախորդների հաշիվները։

  • Ֆիզ. անձանց հաշիվներն ավելացել են՝ 150 748-ով կամ 2.6%-ով
  • Իրավ. անձանց հաշիվները ավելացել են` 2 510-ով կամ 1.2%-ով

 

 

  Հայաստանի բանկերի միությունը շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին վստահության համար և, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, ևս մեկ անգամ հորդորում է օգտվել առևտրային բանկերի հեռավար սպասարկման ամբողջական գործիքակազմից։

Նմանատիպ նորություններ

«Բանկային համակարգի կայունության բանաձևը ոլորտում մրցակցային միջավայրն է». Դանիել Ազատյան
«Բանկային համակարգի կայունության բանաձևը ոլորտում մրցակցային միջավայրն է». Դանիել Ազատյան
21.06.2024

«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։

Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։  «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։